Ինչպես հայտնում է իտալական Sky Sport Italia պարբերականը, «Ռեալ»-ը բանակցություններ է վարում «Ինտեր»-ի հետ:
Աղբյուրը նշում է, որ Կարլո Անչելոտին ցանկանում է թիմում տեսնել ևս մեկ հենակետային կիսապաշտպանի: Անչելոտիի ընտրությունը կանգ է առել Ֆրեդի Գուարինի վրա: «Արքայական ակումբ»-ը պատրաստ է տեղափոխության համար ծախսել 3 մլն եվրո:
Նշվում է, որ սկզբնական շրջանում «Ռեալ»-ը ցանկանում է վարձակալել կոլումբիացու տրանսֆերը, այնուհետև այն գնել ամբողջությամբ: