ԱՄԷ-ում շարունակվում է ՖԻԴԵ-ի կանանց Գրան Պրին, որին մասնակցում է նաև շախմատի Հայաստանի կանանց հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը:
Այսօր տեղի են ունեցել 7-րդ տուրի հանդիպումները: Դանիելյանը սև խաղաքարերով մրցել է Լ’Ամիի հետ: Պարտիայի 80-րդ քայլում ոչ-ոքի է գրանցվել:
Այս տուրից հետո Դանիելյանը իր ակտիվում ունի 3.5 միավոր և գտնվում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականում: