Մադրիդի «Ռեալ»-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ակումբի կազմը համալրել է մեքսիկացի հարձակվող Խավիեր Էրնանդեսը:
26-ամյա հարձակվողն արդեն բուժզննում է անցել, որից հետո «արքայական ակումբ»-ը 1 տարով վարձակալել է տրանսֆերը: Վարձակալական պայմանագրի ժամկետի ավարտից հետո «Ռեալ»-ն իրավունք ունի ձեռք բերել տրանսֆերը:
Չիչարիտոյի շնորհանդեսը տեղի կունենա այսօր: Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ վարձավճարը կկազմի 2 մլն եվրո: