Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին նշել է, որ իր համար անսպասելի էր Խաբի Ալոնսոյի` Մյունխենի «Բավարիա» տեղափոխությունը:
«Դա անակնկալ էր, քանի որ, ըստ էութայն, ամեն ինչ հանդարտ էր, և հենց այդ պահին Խաբին մեր դեմ որոշում կայացրեց: Մենք հարգում ենք Ալոնսոյին: Նա միշտ ազնիվ է եղել «Ռեալ»-ի հետ: Նրան հաջողություն ենք մաղթում:
Ալոնսոն շատ կարևոր դերակատարություն ուներ «արքայական ակումբ»-ում: Այժմ նրա դիրքը կզբաղեցնի Կրոսը: Նա շատ ջանասիրաբար է աշխատում»,- Goal. com-ը մեջբերում է Անչելոտիի խոսքերը:
.