«Քուինզ Փարկ Ռեյնջերս»-ը համաձայնել է հրաժարվել թիմի հարձակվող Լոիկ Ռեմիի ծառայություններից:
Sky Sports-ի տեղեկությունների համաձայն` այսօր Ռեմին պայմանագիր կստորագրի Լոնդոնի «Չելսի»-ի հետ, որի հետ բանակցությունները գրեթե ավարտվել են:
Ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը 13 մլն եվրո կկազմի: Ֆրանսիացի հարձակվողը ցանկանում էր խաղալ Չեմպիոնների Լիգայում և նրա երազանքն, ամենայն հավանականությամբ, իրականություն կդառնա: «Չելսի»-ի կազմում նա կփոխարինի Ֆերնանդո Տորեսին, ով վարձավճարով «Միլան» է տեղափոխվել:
Հիշեցնենք` հուլիսին ֆուտբոլիստը մոտ էր «Լիվերպուլ» տեղափոխությանը, սակայն գործարքը չկայացավ, քանի որ Ռեմին չկարողացավ հաջողությամբ անցնել բուժզննումը: