Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Մանչեսթեր Յունայթեդ»-ն Անգլիայի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում արտագնա խաղում չի կարողացել առավելության հասնել առաջնության նորեկ «Բարնլի»-ի նկատմամբ: Խաղն ավարտվել է ոչ-ոքի` 0:0 հաշվով:
Թիմի նորեկ Անխել դի Մարիան մեկնարկային կազմում էր: Նա փոխարինվեց 70-րդ րոպեին:
Դի Մարիան առաջին իսկ խաղում ցուցադրեց վարպետությունը` կատարելով շքեղ փոխանցում: Մեն-մենակ դուրս եկած Վան Պերսին վրիպեց: