Վերջին ժամանակաշրջանում Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուին հաճախ են համեմատում «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ: Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստի կարծիքով, սակայն, ինքն աշխարհի ուժեղագույն ֆուտբոլիստն է:
«Հնարավոր չէ, որ իմ խաղը դուր գա բոլորին: Դա նորմալ է: Ես հարգում եմ բոլոր կարծիքները: Չի կարելի նախապատվություն տալ որևէ մեկի: Յուրաքանչյուրը կատարում է իր աշխատանքը` փորձելով առավելագույն օգուտը տալ իր ակումբին և հավաքականին:
Ես և Մեսսին երկուսս էլ ցանկանում ենք լավագույնը լինել: Անձամբ ես կարծում եմ` Մեսսիից ուժեղ եմ: Ջանք չեմ խնայում` ավելիին հասնելու համար»,- AS-ը մեջբերում է Ռոնալդուի խոսքերը: