Մադրիդի «Ռեալ»-ի նախկին կիսապաշտպան Անխել դի Մարիան, ով, ինչպես հայտնել ենք, պաշտոնապես տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ», բաց նամակ է ուղղել «արքայական ակումբ»-ի երկրպագուներին և աշխատակիցներին: Այդ մասին հայտնում է Marca-ն:
«Սիրելի մադրիդիզմ: Հպարտանում եմ «Ռեալ»-ի ակումբակիցներիս հետ այս տարիների ընթացքում հասած նվաճումներով: Ցավոք, ստիպված եմ լքել ակումբը, ինչը երբեք չեմ ցանկացել: Չեմպիոնների Լիգայի գավաթակիր դառնալուց հետո մեկնեցի աշխարհի առաջնությանը` հույս ունենալով, որ ակումբի ղեկավարությունը համապատասխան քայլեր կձեռնարկի: Բայց դա տեղի չունեցավ:
Այս ժամանակահատվածում բավականին շատ կեղծ լուրեր են շրջանառության դրվել` փորձելով իմ հեռանալու նախաձեռնությունն ինձ վերագրել: Սակայն դա իրականությանը չի համապատասխանում: Ցավոք, խաղս ոմանց դուր չի գալիս:
Ես միշտ պարզապես արդարություն եմ խնդրել: Ինչևիցե, շնորհակալ եմ Իսպանիային այն ամենի համար, ինչ տվել է ինձ»,- գրել է դի Մարիան: