Կատալոնական «Բարսելոնա»-ն հետաքրքրվում է Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Անխել դի Մարիայի ծառայություններով: Այս մասին տեղեկացնում է իսպանական Sport պարբերականը:
«Կապտանռնագույններ»-ը կապ են հաստատել «արքայական ակումբ»-ի հետ՝ ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց առաջարկելով 60 մլն եվրո:
«Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսն անմիջապես մերժել է կատալոնական ակումբի առաջարկը:
Հիշեցնենք, որ Խամես Ռոդրիգեսի՝ «Ռեալ» տեղափոխությունից հետո Դի Մարիան հրաժարվել է նոր պայմանագիր ստորագրել իր ներկայիս ակումբի հետ ու ցանկանում է փոխել ակումբային գրանցումը: