Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Չիրո Իմոբիլեն գովեստի խոսքեր է հասցեագրել ակումբին և թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին: Իտալացի ֆուտբոլիստը նշել է, որ հարմարվել է ակումբում:
«Բորուսիա»-ն Եվրոպայի առաջատար ակումբներից մեկն է, իսկ Գերմանիան ֆուտբոլային աշխարհի կենտրոնը: Այստեղ ամեն ինչ հիանալի է կազմակերպված:
Կլոպին դուր է գալիս իմ տրամադրվածությունը: Նա ինձ մարտիկ է համարում: Կլոպը մեզ ընկերական է վերաբերվում և ցանկանում է, որ խաղացողներն ամեն ինչ ասեն իր երեսին»,- Sport1.de-ն մեջբերում է Իմոբիլեի խոսքերը: