Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում անցկացվող օփենում չորս տուրից հետո վաստակել է 4 միավոր և գրոսմայստերներ Էդուարդո Իթուրիզագայի (Վենեսուելա), Իգոր Կովալենկոյի (Լատվիա) և միջազգային վարպետ Ինիգո Արգանդոնայի (Իսպանիա) հետ գլխավորում է աղյուսակը:
Մրցաշարը մեկնարկել է օգոտսոսի 15-ին և ավարտվելու է նույն ամսվա 24-ին:
Այս մասին տեղեկացնում է Armchess.am-ը: