Թուրինի «Յուվենթուս»-ի 27-ամյա կիսապաշտպան Արտուրո Վիդալը համաձայն է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Այս մասին տեղեկացնում է El Mercurio-ն:
Ակումբներն արդեն համաձայնության են եկել Չիլիի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում: Տեղափոխության արժեքը կկազմի 47 մլն ֆունտ: Ֆուտբոլիստի հետ կստորագրվի երկարաժամկետ պայմանագիր՝ 10.6 մլն ֆունտ տարեկան աշխատավարձով:
2013/14թթ մրցաշրջանում Վիդալն անցկացրել է 32 խաղ՝ խփելով 11 գոլ ու կատարելով 6 գոլային փոխանցում: