Մյունխենի «Բավարիա»-ի մարզական տնօրեն Մատիաս Զամերը մեկնաբանել է Ռոբերտ Լևանդովսկիի ցուցադրած խաղը` նոր ակումբի կազմում անցկացրած առաջին հանդիպումներում: Հիշեցնենք` լեհ ֆուտբոլիստն արդեն մի քանի գոլ է հեղինակել մյունխենյան ակումբի կազմում:
«Առաջին իսկ օրվանից Ռոբերտը շատ ակտիվ մարզվում էր: Մենք գիտենք, թե ինչի է նա ընդունակ:
Ինչ վերաբերում է «Բավարիա»-ի հաղթանակին Telekom Cup ընկերական մրցաշարում, ապա այն, իհարկե, վստահություն ներշնչեց մեզ: Բայց ոգևորության առիթ չկա: Մենք դեռ շատ անելի ունենք»,- «Բավարիա»-ի պաշտոնական կայքը մեջբերում է Զամերի խոսքերը: