Խորվաթ պաշտպան Դեյան Լովրենը պաշտոնապես դարձավ «Լիվերպուլ»-ի ֆուտռբոլիստ: Այդ մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Ֆուտբոլիստը տեղափոխվել «Սաութհեմփթոն»-ից: Տրանսֆերային գործարքի այլ մանրամասներ չեն հրապարկվում: Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն` Լովրենի տրանսֆերի արժեքը 24 մլն եվրո է կազմել:
«Սա երազանք էր, որն իրականություն դարձավ: Երջանիկ եմ և հպարտ` այստեղ գտնվելու համար: Անհամբերությամբ եմ սպասում մրցաշրջանի մեկնարկին: Առաջին իսկ րոպեներից երկրպագուները կհասկանան, որ ես ջանք չեմ խնայի խաղադաշտում»,- ասել է Լովրենը: