Մյունխնեի «Բավարիա»-ի մարզական տնօրեն Մատիաս Զամերը գոհ է Ռոբերտ Լևադովսկիի` ակումբում անցկացրած առաջին խաղից: Հիշեցնենք` «Դույսբուրգ»-ի դեմ ընկերական հանդիպմանը ֆուտբոլիստը գոլի հեղինակ է դարձել:
«Լևանդովսկին հանճարեղ ֆուտբոլիստ է: Նա աստիճանաբար խաղի մեջ կմտնի: Պետք է ուշադիր հետևենք մարզումների ընթացքին:
Մեր թիմի շատ ֆուտբոլիստներ դեռ արձակուրդի մեջ են: Ներկա գտնվող խաղացողները չեն կարող յուրաքանչյուր խաղում 90 րոպե խաղադաշտում անցկացնել: Պետք է զգույշ լինենք: Հարկավոր է լիովին պատրաստ լինել Գերմանիայի առաջնության հերթական մրցաշրջանի մեկնարկին: Իսկ դա բարդ խնդիր է»,- Bild-ը մեջբերում է Զամերի խոսքերը: