Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ մտադիր է մարզական կարիերան շարունակել ևս 6-7 տարի:
«Ցանկանում եմ խաղալ ևս 6-7 տարի: Հիմա ամբողջովին կենտրոնացել եմ նոր մրցաշրջանի վրա: Վնասվածքն արդեն չի անհանգստացնում: Գերազանց վիճակում եմ գտնվում: Ցանկանում եմ նման վիճակում լինել մինչև նոր մրցաշրջանի ավարտը:
Նախորդ մրցաշրջանը հիասքանչ էր: Այս տարի պայքարելու ենք 6 տիտղոսների համար: Դա ուղղակի ֆանտաստիկ է: Միշտ ներդնելու եմ ողջ ուժերս»,- Ռոնալդուի խոսքերը մեջբերում է Goal.com-ը: