Friday, 26 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ռուսաստանն ու Քաթարը՝ կոռուպցիոն խոշոր սկանդալի կենտրոնում. ՖԻՖԱ-ն հետաքննում է

Ռուսաստանն ու Քաթարը, որոնք ընդունելու են ֆուտբոլի աշխարհի 2018թ. և 2022թ. առաջնությունները, կոռուպցիոն խոշոր սկանդալի կենտրոնում են:

Վերոգրյալ երկրներն աշխարհի առաջնության անցկացման իրավունք են ստացել դեռ 2010թ.՝ ՖԻՖԱ-ի գործկոմի շրջանում կազմակերպված քվեարկության արդյունքում:

Մարտի սկզբին բրիտանական ԶԼՄ-ներում տեղեկություններ էին շրջանառվում, որ կազմակերպությունը, որը պատկանում է Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի նախագահ Մոհամեդ բին Համամին, Կենտրոնական ու Հյուսիսային Ամերիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (ԿՈՆԿԱԿԱՖ) նախագահ Ջեք Ուորներին վճարել է 2 մլն դոլար, որպեսզի գնի վերջինիս ձայնը: Այս գործը քննում է Հատուկ ծառայությունը:

Ավելի ուշ նոր տեղեկություններ շրջանառվեցին, որ Բին Համամը վճարել է ևս 5 մլն դոլար կաշառք:

Ավելի վաղ լայնածավալ հոդված էր հրապարակել France Football պարբերականը, որտեղ մոտ 80 էջից կազմված զեկույցում ներկայացվում էր պարբերականի երկարաժամկետ հետաքննության արդյունքը: Նշվում էր Ռուսաստանն ու Քաթարը քվեարկությանը մասնակցած անձանց, սպորտային արբիտրաժային դատարանի ներկայացուցիչներին ընդհանուր առմամբ վճարել են մոտ 8-ական մլրդ դոլար՝ Մունդիալի անցկացման իրավունքի գնման համար:

Նշվում էր նաև, որ Փարիզում հանդիպել էին Նիկոլյա Սարկոզին, ով այն ժամանակ դեռ Ֆրանսիայի նախագահն էր, ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին ու Քաթարի շեյխերից Նասեր Ալ-Հելաիֆին: Սարկոզին ու Պլատինին իրենց աջակցությունն էին առաջարկել, փոխարենը շեյխը պետք է ձեռք բերեր ֆրանսիական ակումբ ու այն դարձներ գրանդ՝ ձեռք բերելով ֆուտբոլային մի շարք աստղերի տրանսֆերներ:

Զեկույցում հստակ նշվում էր հանդիպման օրը, տեղը, ժամը, բազմաթիվ մանրամասներ՝ նրանց խոսակցությունից: Հիշեցնենք, որ Ալ-Հելաիֆին գնել է ֆրանսիական ՊՍԺ-ն: ՖԻՖԱ-ն շարունակում է հետաքննությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում