Հրապարակվել է երկրորդ միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի հաջորդ մրցակցի անունը:
34-ամյա հայ բռնցքամարտիկն իր հաջորդ մենամարտը կանցկացնի սեպտեմբերի 27-ին Գերմանիայում: Նրա մրցակիցը կլինի Պոլ Սմիթ-կրտսերը: Այդ մասին հայտնում է allboxing-ը:
Հիշեցնենք, որ նախորդ դիմակայությունն Արթուրն անցկացրել է մայիսի 3-ին` հաղթանակ տանելով 35-ամյա Նիկոլա Սյեկլոչայի նկատմամբ: