Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը FIFA-ի` մարտ ամսվա վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է 44-րդ հորիզոնականը` նահանջելով 3 տեղով: Մեր ընտրանին փետրվարի 28-ին և 29-ին Կիպրոսում ընկերական հանդիպումներ անցկացրեց Սերբիայի և Կանադայի ազգային հավաքականների հետ: ՖԻՖԱ-ն վարկանիշային նոր աղյուսակի հրապարակումից առաջ հաշվի է առել երկու խաղերի արդյունքները: Հիշեցնենք, որ մեր ընտրանին զիջեց սերբերին (0:2) և առավելության հասավ կանադացիների նկատմամբ (3:1):
1. Իսպանիա – 1561 միավոր
2. Նիդերլանդներ – 1379
3. Գերմանիա – 1332
4. Ուրուգվայ – 1289
5. Բրազիլիա – 1157
6. Անգլիա – 1121
7. Պորտուգալիա – 1106
8. Արգենտինա – 1102
9. Իտալիա – 1062
10. Խորվաթիա – 1049
….
11. Դանիա – 1025
29. Չեխիա – 762
44. Հայաստան – 601
85. Բուլղարիա – 406
148. Մալթա – 152