Wednesday, 15 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Վճռորոշ խաղը․ Մխիթարյանը պատրաստ է դուրս մղել «Բարսելոնային»

Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրում վաղը Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերը» սեփական հարկի տակ կմրցի Չեխիայի չեմպիոն «Վիկտորիայի» հետ։ Հաղթանակի դեպքում իտալական թիմը ժամանակից շուտ կնվաճի 1/8-րդ եզրափակչի ուղեգիր։ Հիշեցնենք, որ այս խմբում են ընդգրկված նաև Մյունխենի «Բավարիան» և «Բարսելոնան»։ Վերջինիս «Ինտերը» սեփական հարկի տակ հաղթել էր 1։0 հաշվով, իսկ «Կամպ նոու» մարզադաշտում կայացած մրցավեճն ավարտվել էր ոչ-ոքի 3։3։ «Բարսելոնայի» դեմ դիմակայությունում տպավորիչ խաղով աչքի էր ընկել Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը։ Վերջինս կարող էր դառնալ նաև դիմակայության իրական հերոսը, բայց․․․։ Բարսելոնայում տեղի ունեցած հանդիպման 94-րդ րոպեին միլանյան ակումբը հակագրոհ էր ձեռնարկել, Քրիստիան Ասլանին ու Հենրիխ Մխիթարյանը միասին դուրս էին եկել դարպասապահի դեմ, սակայն ալբանացի ֆուտբոլիստը ժլատություն էր անել ու հարվածեց դարպասին։ «Բարսելոնայի» դարպասապահ Տեր Ստեգենի փրկել էր իր թիմին մինչ դեռ Մխիթարյանը գտնվում էր 100 տոկոսանոց գոլային դիրքում։

Տեղի ունեցածը ֆուտբոլայի տգեղ դրսևորում էր, որը «հարված» հասցրեց թե Մխիթարյանին և թե «Ինտերին»։ Փոխարենը հայ ֆուտբոլիստը դարձավ նախօրեին տեղի ունեցած Իտալիայի Ա սերիայի 11-րդ տուրի «Ֆիորենտինայի» դեմ հանդիպման հերոսը։ Հիշեցնենք, որ խաղն ավարտվել էր 4։3 հաշվով հօգուտ «Ինտերի»։ Հաշիվը բացվել էր արդեն 2-րդ րոպեին․ Լաուտարոյի փոխանցումից հետո Բարելան գրավել էր մրցակցի դարպասը։ 15-րդ րոպեին Լաուտարոն կրկնապատկել էր հաշիվը։ 33-րդ և 60-րդ րոպեներին տանտերերը կարողացել էին հավասարեցնել հաշիվը, բայց 73-ին մրցավարը 11-մետրանոց էր նշանակել «Ֆիորենտինայի» դարպասին և Լաուտարոն անվրեպ էր իրացրել այն։ Տանտերերը չհանձնվելով հիմնական ժամանակի վերջին րոպեին Յովիչը խփած գոլի շնորհիվ նորից հավասարեցրել էին հաշիվը։ Արդեն ավելացված ժամանակի 5-րդ րոպեին Մխիթարյանը խփել էր հաղթական գնդակը։ Ի դեպ, սա հայ կիսապաշտպանի առաջին գոլն էր միլանյան թիմի կազմում։

«Գլխավորը հաղթանակն է, կարևոր չէ, թե ով է խփել գոլը։ Կարևոևն այն է, որ վաստակեցինք երեք միավոր։Կարծում եմ՝ արժանի էինք հաղթանակի։ Մենք լավ սկսեցինք խաղը, հետո մի փոքր հապաղեցինք, ընթացքում հոգնեցինք, բայց վերջում դրսեւորեցինք բնավորություն եւ հաղթեցինք։Գիտեինք, որ այստեղ հեշտ չի լինելու, քանի որ «Ֆիորենտինան» ունի լավ որակներ, գրոհող թիմ է, նրանց դեմ միշտ բարդ է խաղալ։ Տրամաբանական չէ, որ այս մրցաշրջանում նրանք ընդամենը 10 միավոր ունեն, քանի որ լավ ֆուտբոլ են խաղում, բայց մենք պայքարեցինք մինչեւ վերջ եւ արժանի էինք այս հաղթանակին։Վերջին 15 րոպեներին ուժ չէր մնացել, բայց ես ցանկանում էի շարունակել, պայքարել մինչեւ վերջ։ Մենք պետք է խաղանք առավելագույն ուժով և չմտածենք հաջորդ հանդիպման համար էներգիա պահելու մասին», «Ֆիորենտինայի» դեմ հանդիպումից հետո ասել էր հայ ֆուտբոլիստը։ Վերջին հանդիպումները վկայում են, որ Մխիթարյանը կարճ ժամանակում դարձել է ոչ միայն «Ինտերի» կիսապաշտպանության առաջատարը այլև թիմի հենասյուններից մեկը։ Մխիթարյանի անմիջական ջանքերով «Ինտերը» երկու հանդիպումների արդյունքում 4։3 հաշվով հաղթեց «Բարսելոնային»։ Վաղը կայանալիք վճռորոշ խաղում հաղթելու դեպքում Իտալիայի փոխչեմպիոնը Չեմպիոններից լիգայից դուրս կմղի «Բարսելոնային»։ Կասկածից վեր է, որ առաջիկա հանդիպման գլխավոր ֆիգուրներից է լինելու Մխիթարյանը։

Ներկայում «Ինտերը» պայքար է մղում երկու ճակատում։ Ա սերիայում անհաջող մեկնարկից հետո Միլանի թիմը կարծես ուշքի է եկել։ Մասնավորապես, վերջին երեք հանդիպուներում «Ինտերը» նույնքան հաղթանակ է տարել։ Իտալիայի ընթացիկ առաջնությունում «Ինտերը» 21 միավորով 7-րդն է։ Առաջատարը «Նապոլին» է, որը վաստակել 29 միավոր։ Ինչևէ վաղը կայանալիք «Ինտեր»-«Վիկտորիա» վճռորոշ հանդիպումը կսկսվի ժամը 20։45-ին։ Չեմպիոնների լիգայի վերջին տուրում էլ նոյեմբերի 2-ին միլանյան թիմը Մյունխենում կմրցի «Բավարիայի» հետ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում