Wednesday, 15 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Խայտառակ որոշում․ Սիմոն Մարիտոսյանն չի դառնա Օլիմպիական չեմպիոն

2021 թվականի դեկտեմբերին Ծանրամարտի աշխարհի առաջնության ավարտից Տաշքենդում կայացավ մարզաձևի միջազգային ֆեդերացիայի (IWF) համագումարը:Ամփոփվեցին կազմակերպության կատարած աշխատանքները, քննարկվեցին նոր ծրագրերը։Կոնգրեսի շրջանակներում IWF-ի ղեկավարի պաշտոնակատար Մայքլ Իրանին և գլխավոր քարտուղար Մոհամմադ Շախրիլլոն դրական էին գնահատել Տաշքենդյան մրցաշարի կազմակերպումը և կարծիք են հայտնել մարզաձևի հեռանկարների մասին։ Այդուհանդերձ Միջազգային ֆեդերացիան կայացրեց որոշում, որը լուրջ հարված է մարզաձևին։ Մասնավորապես կրճատեցին 2024թ. Փարիզում անցկացվելիք օլիմպիական խաղերի քաշային կարգերի քանակը։ Տղամարդկանց պայքարում հաղթողներն ու մրցանակակիրները կորոշվեն ընդամենը հինգ քաշային կարգերում՝ մինչև 61 կգ, մինչև 73 կգ, մինչև 89 կգ, մինչև 102 կգ և 102 կգ-ից բարձր:Կանայք նույնպես հանդես կգան հինգ կարգերում. մինչև 49 կգ, մինչև 59 կգ, մինչև 71 կգ, մինչև 81 կգ, 81 կգ-ից բարձր:

Հիշեցնենք, որ Տոկիոյի խաղերում գործում էր յոթական քաշային կարգ: Չի բացառվում, որ մոտ ապագայում ծանրամարտն ընդհանրապես հանվի օլիմպիական խաղերի ծրագրից։ Այս պահին սակայն, փորձենք հասկանալ, թե ինչ հետևանք կթողնի միջազգային ֆեդերացիայի որոշումը հայկական ծանրամարտի վրա։ Ի դեմս, Սիմոն Մարտիրոսյանի, Գոռ Մինասյանի, Վարազդատ Լալայանի մենք ունենք ծանրորդներ, որոնք տարիներ շարունակ բարձր էին պահել մեր երկրի պատիվը։ Տոկիոյի Օլիմպիական խաղերում էլ ոսկե մեդալի մեր իրական հավակնորդներից էր Սիմոն Մարտիրոսյանը, որը բավարարվեց սակայն արծաթե մեդալով։ Լիահույս էինք, որ արդեն 2024 թվականի Օլիմպիական խաղերում Մարտիրոսյանը վերջապես կնվաճի երկար սպասված ոսկին բայց․․․։ Մարտիրոսյանը ելույթ էր ունենում 109 քաշային կարգում, որը հանվել է ծրագրից։ Վարազդատ Լալայանը և Գոռ Մինասյանը Տաշքենդում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում համապատասխանաբար արծաթե և բրոնզե մեդալներ նվաճեցին 109+, գերծանր քային կարգում։ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի որոշումից հետո Սիմոն Մարտիրոսյանը՝ ամակայից հայտնվեց գերծանր քաշային կարգում։ Մարտիրոսյանը հայտնվեց մի հարթությունում, որտեղ պայքարից դուրս է բոլոր ժամանակների լավագույն ծանրորդ վրացի Լաշա Տալախաձեն։ Նույն Գոռ Մինասյանը, տարիներ շարունակ փորձել է ձեռնոց նետել վրացի մրցակցին, բայց․․․։ Բոլորս էլ գիտակցում ենք, որ Տալախաձեի հետ այսպես ասած ոտք գցելը ուղղակի իրատեսական չէ։

Նշենք, որ Տալախաձեի անհատական քաշը 185 կգ է և նա մոտ 40-կգ գերազանցում էր Գոռ Մինասյանին։ Հիմա նույն քաշային կլարգում հայտնվել է նաև Սիմոն Մարտիրոսյանը, որը անձնական քաշով Տալախաձեին զիջում է մոտ 75-կգով։ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի որոշումը պարադոքալ լինելուց զատ կարելի է համարել նույիսկ խայտառակ։ Որոշում, որի հետևանքով 109 քաշային տասնյակ ծանրորդներ ուղղակի հայտնվեցին լուսանցքում։ «Շուտով գերծանր քաշայիններին միանալու է նաեւ Սիմոն Մարտիրոսյանը, քանի որ 109 կգ քաշային կարգ այլեւս չկա, 102 կգ նա չի կարող իջնել: Օլիմպիական ոսկե մեդալի հույս չունենք այս քաշային կարգում, ով ուզում է մասնակցի: Առաջիկա 10 տարում, որքան Լաշա Տալախաձեն մրցահարթակ բարձրանա, Սիմոնը չեմպիոն դառնալու հույս չունի: Նախ անձնական քաշով պայմանավորված. վրացի ծանրորդը կշռում է 185 կգ, 2 մ 3 սմ հասակ:Այս քաշային փոփոխությունները ծանրամարտի վերջն է:

102 կգ անձնական քաշ ունեցող մարդը պետք է մրցի 185 կգ քաշ ունեցող Լաշայի հետ»,- Տաշքեդնում տեղի ունեցած աշխարհի առաջնությունից հետո հայտարարել էր ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը: Ցավալի է, բայց մեզ մնում է միայն արաձանագրել, որ անկախ Հայաստանի լավագույն մարզիկներից Սիմոն Մարտիոսյանը չի դառնա օլիմպիական չեմպիոն։ Համենայն դեպս առաջիկա օլիմպիական խաղերում խայտառակ որոշման պատճառով Մարտիրոյանը չի պայքարի ոսկե մեդալի համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում