Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի երկրորդ ուղեգիրը նվաճեց Միլանի «Ինտերը»:
Գերմանական Դյուսելդորֆ քաղաքում կայացած Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչում մրցեցին Դոնեցկի «Շախտյորը» և Միլանի «Ինտերը»: Իտալական ակումբը ոչ մի հնարավորություն չտվեց «Շախտյորին» և հաղթեց 5:0 հաշվով: «Ինտերի» կազմում աչքի ընկան Լաուտարո Մարտինեսը, Ռոմելու Լուկակուն (երկուական) և Դանիլո Դամբրոզիոն:
Եվրոպայի լիգայի եզրափակիչում, որը կկայանա օգոստոսի 21-ին, կմրցեն «Սևիլիան» և «Ինտերը»: