«Դիտարժան նրցավեճ է լինելու: Երկրպագուները լարված պայքարի ականատեսը եղան նաև խմբային փուլի մեր հանդիպման ժամանակ: Կարծում եմ՝ վաղվա խաղում կարող վճռորոշ կլինեն մանրուքները: Մենք աշխատում ենք որպեսզի անգամ մանրուքներում չսխալվենք», լրագրողների հետ հանդիպմանն ասաց Իսպանիայի Մ19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Սանտի Դենիան:
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղում վաղը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Իսպանիան կմրցի Պորտուգալիայի հետ:
«Մենք աշխատում ենք վերականգնվել, միևնույն ժամանակ չենք մոռանում տակտիկայի մասին: Կարծում եմ՝ կկարողանանք հաղթել մարտավարության շնորհիվ: Հույս ունեմ՝ հենց այդպես էլ կլինի: Հավատում եմ իմ տղաներին, հավատում եմ, որ վաղը նրանք կհաղթեն»,- հավելեց Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչը:
Մանրամասները՝ տեսանյութում