Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 22-րդ տուրի «Փյունիկ»-«Գանձասար-Կապան» հանդիպմանը ներկա է գտնվել նաև ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
Նա խաղից առաջ զրուցել է «Փյունիկի» գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի հետ: Վերջինս Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի հիմնական թեկնածուների թվում է:
Հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով Հայրապետյանի հետ հանդիպմանն ու ազգային հավաքականը գլխավորելու մասին խոսակցություններին, Գյուլբուդաղյանց ասաց․ «Ռուբեն Հայրապետյանը շարունակ հանդիպումներ է ունենում մարզիչների հետ և հարցնում ազգային հավաքականի թեկնածուներին ու հարցնում նրանց մարզավիճակի մասին: Հավաքականը գլխավորելու մասին խոսակցություն չի եղել»՚: