«Միլան»-ի հարձակվող Մարիո Բալոտելլին ընդգծել է, որ «Չելսի»-ն գլխավորող Ժոզե Մոուրինյոյին հիշում է որպես իր հետ աշխատած ամենակենսուրախ մարզչի:
23-ամյա իտալացին պորտուգալացի մասնագետի ղեկավարությամբ խաղացել է «Ինտեր»-ում` 2008-2010 թվականներին:
«Ամենակենսուրախը Ժոզե Մոուրինյոն էր, ում գլխավորությամբ հանդես եմ եկել «Ինտեր»-ում: Նա իրեն միշտ այդպես էր պահում, երբ մի փոքր անհաջողություններ էր ունենում: Վերջիվերջո, նրա հետ շատ ուրախ էր»,- ասել է Բալոտելլին: