5 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյուեյզերը (49-0) վերսկսել է մարզումները:
Լեգենդար բռնցքամարտիկն Instagram-ի իր էջում տեսանյութ է հրապարակել իր մարզումից: Շրջանառվող լուրերի համաձայն` Մեյուեյզերը պատրաստվում է ռինգ վերադառնալ:
Հիշեցնենք, որ ամերիկացի բռնցքամարտիկն ավարտել է կարիերան 2015 թվականի սեպտեմբերի 12-ին, Անդրե Բերտոյի նկատմամբ հաղթանակ տանելուց հետո:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Մեյուեյզերը ցանկանում է մենամարտել Քոնոր ՄաքԳրեգորի հետ: Բացի այդ, դիտարկվում է նաև Մենի Պակյաոյի հետ ռևանշ մենամարտ անցկացնելու հնարվորությունը: