Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Էդեն Ազարն անհամբեր սպասում է, թե երբ է սկսելու աշխատել Անտոնիո Կոնտեի հետ:
Իտալացի մասնագետը «Չելսի»-ն գլխավորելու է ֆուտբոլի Եվրոպայի 2016թ. առաջնությունից հետո՝ ավարտելով աշխատանքն Իտալիայի հավաքականում:
«Վերջին 6 տարիներին մարզավիճակիս պիկում եմ եղել: Կարիերայիս ընթացքում առաջին անգամ զգում եմ նահանջ, բայց պետք է հարմարվել դրան: Դեռ երիտասարդ եմ, շարունակում եմ կատարելագործվել:
Իհարկե, անհամբեր սպասում եմ՝ երբ եմ սկսելու աշխատել Անտոնիո Կոնտեի հետ: Հիանալի է աշխատել աշխարհի լավագույն մարզիչների հետ»: