Կիևի «Դինամո»-ի պաշտպան Ալեքսանդր Դրագովիչը կարող է կարիերան շարունակել Գերմանիայում: Այդ մասին հայտնում է Bild-ը:
Ավստրիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիա»-ն: Դորտմունդյան ակումբը փոխարինող է փնտրում Մատս Հյումելսին, ով, հավանաբար, ամռանը կտեղափոխվի Մյունխենի «Բավարիա»:
Ուկրաինայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Դրագովիչը մասնակցել է 17 հանդիպումների: Ավելի վաղ տեղեկություններ են տարածվել, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Յուվենտուս»-ը: