Ֆուտբոլի Պորտուգալիայի առաջնության 22-րդ տուրում «Մարիտիմու»-ն սեփական հարկի տակ ընդունելու է «Բրագա»-ին:
Տանտերերի հայտացուցակում է ընդգրկվել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը, ով վնասվածքի պատճառով բացակայում էր: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Նշենք, որ խաղը մեկնարկելու է այսօր՝ Երևանի ժամանակով 23:15-ին:
21 տուրից հետո «Մարիտիմու»-ն իր ակտիվում ունի 22 միավոր, որով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 14-րդ հորիզոնականը: Ինչ վերաբերում է «Բրագա»-ին, ապա թիմն ընթանում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականով: