Կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին կիսապաշտպան Չավին խոսել է իր նախկին թիմակցի՝ Խերարդ Պիկեի մասին, տեղեկացնում է
AS-ը:
«Այժմ ոչ թե պետք է սուլել, այլ երկրպագել և աջակցել հավաքականին: Պետք չէ մոռանալ, որ Պիկեն հանդես է գալիս Իսպանիայի հավաքականի կազմում:
Նրան սուլում են «Ռեալ»-ի երկրպագուները, քանի որ նրանց դուր չի եկել Խերարդի խոսքերը»,- հայտարարել է Չավին: