Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը, ով Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակչի ուղեգիր է նվաճել, հայտարարել է, որ պետք է ավելի կայուն խաղ ցուցադրի:
Մրցաշարի շրջանակներում 29-ամյա թենիսիստի հաջորդ մրցակիցը ուրուգվայցի Պաբլո Կուեվասն է:
«Կարծում եմ՝ հիանալի խաղ եմ ցուցադրում: Հպարտանում եմ և երջանիկ եմ, որ այսպես եմ խաղում: Պարզապես, ինձ կայություն է հարկավոր»,- ATP-ի պաշտոնական կայքը մեջբերում է Նադալի խոսքերը: