Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը «Արմենիա» հեռուստաընկերության «Ֆուտբոլի ժամը» հաղորդման ժամանակ խոսել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ապագայի մասին:
«Եթե Հայաստանի ազգային հավաքականը չհաղթի Ալբանիայի ընտրանուն, ապա Բեռնար Շալանդը կհեռացվի իր պաշտոնից:
Եկեք արհեստական լարվածություն չստեղծենք, բայց հետդարձի ճանապարհ չկա:
Ինձ համար կարևոր չէ, թե ինչպես է թիմը հանդես գալիս, մեզ միավորներ են պետք»,- հայտարարել է Ռուբեն Հայրապետյանը: