Կոլումբիացի կիսապաշտպան Խուան Կուադրադոն երկարաձգել է պայմանագրի ժամկետը «Ֆիորենտինա»-ի հետ.
«Կուադրադոն քիչ առաջ իր ստորագրությունը դրեց պայմանագրի տակ: Մենք հաստատում ենք նախկինում ձեռք բերված համաձայնությունները: Պայմանագիրը նախատեսված է մինչ 2019 թվականը:
Սա «Ֆիորենտինա»-ի համար մեծ նվաճում է, իսկ մենք, իրոք, երջանիկ ենք: Բոլոր խոսակցությունները մնում են անցյալում: Այժմ Խուանը մտածում է միայն «Ֆիորենտինա»-ի մասին»-,ասել է ֆուտբոլիստի գործակալը՝ Ալեսանդրո Լուչին: