Այսօր Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստները, գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատի գլխավորությամբ, ժամանեցին Երևան: «Զվարթնոց» օդանավակայանում բազմաթիվ լրագրողներ ու երկրպագուներ էին հավաքվել:
Եթե ռուս ֆուտբոլիստների մեծ մասը, առանց միմիկայի որևէ փոփոխության, շտապում էին դեպի իրենց համար նախատեսված ավտոբուսը, ապա Անդրեյ Արշավինն ու Ռոման Պավլյուչենկոն մեծ սիրով լուսանկարվեցին երկրպագուների հետ:
Մինչ ֆուտբոլիստների գալը, «Առաջին լրատվական»-ը զրուցեց նրանց սպասող երկու ռուս երկրպագուների հետ:
«Եթե խաղանք այնպես, ինչպես սլովակների հետ էինք խաղում, ապա կպարտվենք: Վատագույն արդյունքը ոչոքին կլինի, լավագույնը` հաղթանակը: Մենք ցանկանում ենք, որ Հայաստանի հավաքականը երկրորդ տեղը զբաղեցնի»:
«Ինչպե՞ս եք վերաբերվում ալկոթեստերների կիրառմանը» հարցին նրանք պատասխանեցին. «Դա կատակ է եղել: Եթե ալկոթեստերներ կիրառվեին, ապա ոչ մի ռուս երկրպագուի մարզադաշտ չէին թողնի»: