Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Արյեն Ռոբբենը հայտարարել է, որ ինքը և իր թիմակիցներն արդեն շտկել են նախորդ մրցաշրջանում թույլ տված սխալները:
«Մենք սխալներ թույլ տվեցինք նախորդ մրցաշրջանում, երբ մոտ էինք բոլոր երեք տիտղոսները նվաճելուն»,- Ռոբենի խոսքերն է մեջբերում ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:
«Ցավոք, մենք ոչ մի մրցանակ չնվաճեցինք: Այս հանգամանքը մեզ ավելի ու ավելի է ստիպում լինել ուժեղ ու քաղցով լցվել այդ մրցանակների հանդեպ: Ես արդեն զգում եմ, որ հոգեբանական բարդույթը հաղթահարված է»:





































