Saturday, 20 06 2026
Որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը
Նոր ընտրությունները ևս տարբերակ են․ ՔՊ-ն ավելի շատ ձայն կստանա
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Մինչև 21։00-ն դադարեցվել է Մեծամոր քաղաքի ջրամատակարարում
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով. Անահիտ Մանասյանի ուղերձը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ
Լարսը բաց է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր

Բրիտանական The Economist-ը, հղելով իր աղբյուրներին, գրել է, որ Ուկրաինան Միացյալ Նահանգների հետ քննարկում է «ռազմաճակատային առկա գծով կրակի դադարեցման հնարավորությունը»։ Ըստ լրատվամիջոցի, նախնական փուլում ենթադրվում է «ճակատային գծի երկու կողմից հիսուն-յոթանասուն կիլոմետր զոնայում մարտական գործողությունների սահմանափակում, այնուհետև՝ ավելի լայն համաձայնություն»։ Ուշագրավ է, որ հունիսի 19-ին տարածված տեղեկատվությունը առանց որեւէ մեկնաբանության կամ նույնիսկ «խմբագրական» միջամտության փոխանցել է նաև ՌԻԱ Նովոստի պաշտոնական գործակալությունը։ Ավելին, ռուսաստանյան լրատվամիջոցը հավելել է, որ, ըստ արեւմտյան աղբյուրների, Ուկրաինան «վերականգնել է Ռուսաստանի հետ ոչ պաշտոնական շփումները»։

Տեղեկատվական այս «արտահոսքը», ինչին ՌԻԱ Նովոստին առերևույթ չի առարկել, «կազմակերպվել» է մի փուլում, երբ «Մեծ յոթնյակի» գագաթաժողում քննարկվել է Ուկրաինային ռազմական աջակցության շարունակականությունը պահպանելու և մեծացնելու հեռանկարը, իսկ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը ուկրաինական կարգավորման հարցում ԱՄՆ նախագահ Թրամփի դիրքորոշման փոփոխություն է արձանագրել այն իմաստով, որ նա Ուկրաինայի ռազմական հաջողությունները ընդունել է։

Ըստ երևույթին, «Մեծ յոթնյակի» ձևաչափով քննարկումները, իրոք, Ուկրաինայի նախագահ Զելենսկուն «դրական ազդակ են փոխանցել»։ Հունիսի 19-ին նա Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին «մեկ շաբաթ ժամանակ է տվել, որպեսզի Ուկրաինայի սահմանից հեռացնի խաղաղ բնակչության դեմ հրետանային կրակը ուղղորդող» միջոցները։ Զելենսկին առանց դիվանագիտական նրբությունների դիմելու հասկանալ է տվել, որ հակառակ դեպքում այդ միջոցները «կհամարվեն օրինական թիրախ»։

«Ալ- Արաբիա» հեռուստաընկերությանը հարցազրույցում Լուկաշենկոն խոստովանել է, որ Ուկրաինայի համար բելառուսական տարածքը «ափի մեջ» է։ Ուկրաինական թելեգրամյան ալիքները հրապարակայնացրել են, որ նախկին Բելառուսի «տարածքից Ուկրաինան ենթարկվել է հրթիռային հարձակումների»։ Որոշ ռազմական փորձագետներ համոզված են, որ Բելառուսը Ռուսաստանի բանակի «վառելիքի հիմնական մատակարարն» է։

Ավելի վաղ կանխատեսել էինք, որ մոտ ժամանակներս Բելառուսը «կհայտարարի Ուկրաինայի կողմից հարձակման ենթարկվելու» մասին և «կբացվի երկրորդ ճակատը»։ Զելենսկու «վերջնագիրը», երևում է, հետապնդում է այդ սցենարը կանխելու նպատակ։ Մոսկվայում սպասում են ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Ուիթկոֆին և Քուշներին։ Եթե The Economist-ի աղբյուրների տեղեկությունը գոնե հավանական է, պետք է ենթադրել, որ նրանք ՌԴ նախագահին կներկայացնեն ուկրաինական ռազմաճակատի շփման գծով կրակը դադարեցնելու առաջարկություն։ Փորձագետների մեծամասնությունը, մինչդեռ, համոզված է, որ Պուտինը «կրակի դադարեցմանը կհամաձայնի եկող գարնանը, երբ սարսափելի ձմեռվանից հետո Զելենսկու բանակցային դիրքերը թուլացած կլինեն»։ «Մեծ յոթնյակը» հավաստիացրել է, որ ամեն ինչ կանի, որպեսզի Ուկրաինան հաղթահարի ձմռան փորձությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում