Հոկենհայմում ավարտվեց «Ֆորմուլա-1»-ի 2012 թվականի 10-րդ Գրան պրին: Գերմանիայի մրցաշարում հաղթանակ տարավ աշխարհի կրկնակի չեմպիոն, «Ֆերարի»-ի ավտոարշավորդ Ֆերնանդո Ալոնսոն: Վանդակավոր դրոշակին երկրորդը մոտեցավ «Ռեդ Բուլլ»-ի ներկայացուցիչ Սեբաստիան Ֆետելը, իսկ լավագույն եռյակը եզրափակեց Ջենսոն Բատոնը` «Մաքլարեն»-ից:
Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը`
1. Ֆերնանդո Ալոնսո («Ֆերարի»)
2. Սեբաստիան Ֆետել («Ռեդ Բուլլ»)
3. Ջենսոն Բատոն («Մաքլարեն»)
4. Կիմի Ռայկոնեն («Լոտուս»)
5. Կամուի Կոբայասի («Զաուբեր»)
6. Սերխիո Պերես («Զաուբեր»)
7. Միխայել Շումախեր («Մերսեդես»)
8. Մարկ Ուեբեր («Ռեդ Բուլլ»)
9. Նիկո Հյուլկենբերգ («Ֆորս Ինդիա»)
10. Նիկո Ռոսբերգ («Մերսեդես»)