Советский спорт-ի հավաստմամբ` Անգլիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն հաջորդ շաբաթվանից կգլխավորի Ռուսաստանի ազգային հավաքականը: Ըստ տեղեկատվության` պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2014 թվականի Բրազիլիայի աշխարհի առաջնությունը:
«Կապելոն պատրաստ է գլխավորել Ռուսաստանի հավաքականը: Նա անհավանական պահանջներ չի ներկայացնում»,- հայտարարել է Ռուսաստանի ֆուտբոլի միության նախագահի պաշտոնակատար Նիկիտա Սիմոնյանը:










































