Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հուսով է, որ իր թիմը լավ հանդես կգա Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկությունում:
«Անցած մրցաշրջանում մենք լավ ֆուտբոլ ցուցադրեցինք ՉԼ գավաթի խաղարկության շրջանակներում: Բայց փորձը մեզ չբավականացրեց: Կարծում եմ` թիմը հանդես եկավ իր հնարավորությունների միայն 80%-ով: Իսկ նման մրցաշարի համար դա բավական չէ:
Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության առաջիկա մրցաշրջանում հաղթանակ տանելը «Բորուսիա»-ի հիմնական նպատակն է: Ես որևէ անհնար բան չեմ տեսնում»,- Կլոպին մեջբերում է ran.de-ն:









































