Մարիա Շարապովան ճանաչվել է 2011 թվականի լավագույն թենիսիստուհի ամերիկյան ESPN հեռուստաընկերության վարկածով:
Լոս Անջելեսում կայացած 20-րդ հոբելյանական մրցանակաբաշխության ժամանակ Շարապովան ստացել է ESPY Award մրցանակը: Ռուս թենիսիստուհին 2011 թվականին հաղթել է Հռոմի և ամերիկյան Ցինցինատիի մրցաշարերում, ինչպես նաև դուրս է եկել «Ուիմբլդոն»-ի եզրափակիչ, որտեղ պարտություն է կրել չեխ Պետրա Կվիտովայից: