Իտալացի ֆուտբոլիստ Անդրեա Բոնդին 20-ամսյա որակազրկում է ստացել` դատավորին սուլիչը կուլ տալ ստիպելու համար: Այս մասին հայտնում է AFP-ն: Բոնդին սուլիչը դատավորի բերանն է մտցրել, երբ վերջինս նրան կարմիր քարտ է ցույց տվել:
Խաղը, որի ընթացքում պատահել է դեպքը, տեղի է ունեցել փետրվարի 5-ին: «Սանկատ» և «Ալբերետա 72» հանդիպման ընթացքում Բոնդին հեռացվել է դաշտից` դատավորին վիրավորելու համար: Դաշտը լքելու փոխարեն, Բոնդին բռնել է դատավորի գլուխը և սուլիչը նրա բերանը մտցրել, բայց նրան չի հաջողվել ստիպել դատավորին կուլ տալ սուլիչը: Երբ ֆուտբոլիստին դուրս էին բերում դաշտից, նա շարունակում էր հայհոյել ու սպառնալ դատավորին:
«Ալբերետան» և «Սանկատը» խաղում են երրորդ կատեգորիայում, որը իտալական առաջնության տասներորդ կարևորության խումբն է: 20-րդ տուրից հետո «Ալբերետան» զբաղեցնում է հինգերորդ տեղը, իսկ «Սանկատը» տասներորդ տեղում է: