«Լոս-Անջելես Գելեքսի»-ի 30-ամյա կիսապաշտպան Լենդոն Դոնովանը 12-րդ անգամ անընդմեջ կմասնակցի «MLS-ի բոլոր աստղերի հանդիպմանը»։
Այսպիսով՝ ֆուտբոլիստն ԱՄՆ-ի բարձրագույն Լիգայի պատմության մեջ նոր ռեկորդ է սահմանել։ Թիմի կազմում են նաև Թիերի Անրին ու Դևիդ Բեքհեմը։ «MLS-ի բոլոր աստղերը» հուլիսի 25-ին կխաղան Լոնդոնի «Չելսի»-ի հետ։
«MLS-ի բոլոր աստղերի» թիմում են նաև դարպասապահ Նիլսենը, պաշտպաններ Բեյթաշուրը, Քոլինը, Դեմերիտը, Փիրսը, կիսապաշտպաններ Դե Ռոսարիոն, Զուսին, հարձակվող Վոնդոլովսկին։






































