Մոսկվայում ընթացող, 67 հազար եվրո մրցանակային ֆոնդ ունեցող Aeroflot Open հեղինակավոր մրցաշարի A խմբում Հայաստանի դրոշի տակ հանդես եկող Ավետիք Գրիգորյանն իր առաջին պարտությունը կրեց: Երիտասարդ հայ գրոսմայստերը չորրորդ տուրում սպիտակ ֆիգուրներով զիջեց Չինաստանի ներկայացուցիչ Ժոու Ջյան Չաոին:
Սերգեյ Մովսիսյանը սև խաղաքարերով ոչ-ոքի խաղաց իսպանացի Իվան Սալգադո Լոպեսի հետ և այժմ ունի 3 միավոր:
Դմիտրի Անդրեյկին-Տիգրան Պետրոսյան պարտիան նույնպես ավարտվեց ոչ-ոքի արդյունքով: Պետրոսյանն այս տուրից հետո ունի 2 միավոր:
Վիետնամի ներկայացուցիչ Քուանգ Լյեմը չորրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց և շարունակում է բացարձակ արդյունքով գլխավորել մրցաշարային աղյուսակը: