Իտալիայից մեծ հաջողություններով վերադարձել է Հայաստանի թենիսի կանանց հավաքականի անդամ, ՀՀ կանանց առաջին ռակետ Անի Ամիրաղյանը:
Այնտեղ նա մասնակցում էր futures դասի պրոֆեսիոնալ մրցաշարի՝ 10.000 դոլար մրցանակային ֆոնդով: Անին գրավել է մրցաշարի երկրորդ տեղը` հասնելով եզրափակիչ: Եզրափակչում նա զիջել է Ֆեդերիկա Դի Սառային:





































