Մադրիդի «Ռեալ»-ը փոխարինող է փնտրում Ռիկարդու Կառվալյուին, ով մոտ ժամանակներս կլքի ակումբը: Ինչպես նաև թիմից կարող է հեռանալ Ռաուլ Ալբիոլը, ում ծառայություններով հետաքրքրվում են մի շարք ակումբներ:
«Արքայական ակումբ»-ում կենտրոնական պաշտպանի դիրքը զբաղեցնելու թեկնածուներից մեկը Դորտմունդի «Բորուսսիա»-ի խաղացող Մատս Հյումելսն է:
Հյումելսը հիանալի խաղ է ցուցադրել «Եվրո-2012»- ժամանակ, և դա դուր է եկել Ժոզե Մոուրինյոյին: Պորտուգալացի մասնագետը խնդրել է Ֆլորիենտինո Պերեսին բանակցություններ սկսկել «Բորուսիա»-ի հետ: Իհարկե՛, տրանսֆերային գործարքի իրականացման հավանակնությունն այնքան էլ մեծ չէ, բայց եթե պաշտպանը ցանկանա տեղափոխվել «Ռեալ», ապա բանակցությունները կարող են հաջողությամբ պսակվել:








































