Իրանի Կենտրոնական բանկի նախագահ Աբդոլնասեր Հեմմատիի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա՝ երկու երկրների միջև դրամավարկային և բանկային հարաբերությունները քննարկելու նպատակով։
Այցի ընթացքում կողմերը նախատեսում են մշակել դրամական փոխանակումները դյուրացնելու, կենտրոնական բանկերի համագործակցությունը խորացնելու և տնտեսական փոխանակումների ծավալները մեծացնելու նոր մեխանիզմներ։









































