Իրանական Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թեհրան-Վաշինգտոն համաձայնագրից հետո իրանական տանկերներն ու բեռնատար նավերը սկսել են անցնել Հորմուզի նեղուցում ԱՄՆ ռազմածովային շրջափակման գոտիով։
Գործակալության տվյալներով՝ երեք նավթատար և անհրաժեշտ ապրանքներ տեղափոխող երկու նավ արդեն հատել են ամերիկյան վերահսկողության գիծը։ Fars լրատվական գործակալությունը պարզաբանել է, որ նավերից մեկն այժմ միջազգային ջրերով ուղևորվում է դեպի իրանական նավահանգիստներ, մինչդեռ նավթով լիովին բեռնված մեկ այլ նավ անցել է Օմանի ծոցը և շարժվում է դեպի նշանակման վայր։
ԱՄՆ-ն և Իրանը խաղաղության համաձայնագրի շուրջ հասել են համաձայնության հունիսի 15-ին։ Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ թույլ կտա բացել Հորմուզի նեղուցը և կվերացնի իրանական նավահանգիստների շրջափակումը։








































