Sunday, 21 06 2026
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել
Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը
Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ
Հայաստանի էներգետիկ անվտանգության ապավումը քաղաքական մեծ կարևորություն ունի
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ

Մոսկվան և Անկարան «սիներգիայի սկզբունքին» հավատարի՞մ են մնում

Հունիսի 16 -ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը սկսում է Մոսկվա երկօրյա աշխատանքային այցը։ Նախօրեին Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության արտահերթ նիստ է գումարել, որ, դատելով թուրքական մամուլի հրապարակումներից, ամբողջովին նվիրված է եղել Իրանի և ԱՄՆ միջև ձեռք բերված համաձայնությանը և հուլիսի 7-8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին։ Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ «տագնապի ժամանակը հաղթահարվել է, տարածաշրջանը կարող է հանգիստ շունչ առնել»՝ նկատի ունենալով, որ ԱՄՆ-ը և Իրանը մոտակա օրերին կստորագրեն պատերազմը ավարտելու մասին համաձայնագիրը։

Ֆիդանի Մոսկվա այցի մասին Ռուսաստանի ԱԳՆ տարածած հաղորդագրությունից հետևում է, որ նա առաջին օրը բանակցություններ կվարի արտաքին գործերի նախարար Լավրովի հետ, ապա «կընդունի ՌԴ նախագահի օգնական Մեդինսկուն և խորհրդական Լևիտինին», ինչպես նաև կհանդիպի «թուրք գործարարների հետ»։ ՏԱՍՍ-ը փոխանցել է, որ Ֆիդանը «կվերահաստատի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև նոր բանակցություններ ընդունելու պատրաստակամությունը և կքննարկի Սև ծովում անվտանգության ապահովման առաջարկություններ»։

ՏԱՍՍ-ը, հեղոլով «թուրքական աղբյուրներին», հայտնել է, որ Ֆիդանը ծրագրում է «քննարկումներ ունենալ նաև ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ, ինչպես նաև հանդիպել նախագահ Պուտինին»։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին ասել է, թե «սպասվում է, որ կողմերը կքննարկեն միջազգային օրակարգի առանցքային հարցերը՝ ներառյալ Մերձավոր Արևելքի, Սեւծովյան տարածաշրջանի և Անդրկովկասի ու Միջին Ասիայի իրավիճակը և այլ հրատապ թեմաներ»։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարի մոսկովյան այցի ընդարձակ օրակարգը վկայում է, որ Մոսկվա-Անկարա հարաբերությունները մտել են, այսպես ասած՝ «ստուգողական փուլ»։ Որքանով հասկացվում է, Ռուսաստանը անհանգստացած է Սևծովյան տարածաշրջանում, Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում Թուրքիայի ազդեցության տարածմամբ, բայց միաժամանակ փորձում է խուսափել տարաձայնությունների բացահայտումից։ Թուրքիան հյուրընկալում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը։ Էրդողանը հայտարարել է, որ «չնայած որոշակի տարաձայնություններին», Թուրքիան «շարունակում է մնալ Դաշինքի հարավ-արևելյան թևի դարպասը»։

Ռուսաստանը ՆԱՏՕ-ն համարում է «թշնամական կառույց»։ Չնայած դրան, Մոսկվան հետխորհրդային տարածքի թուրքախոս պետությունների և Թուրքիայի բազմակողմ, այդ թվում՝ ռազմական ոլորտում, համագործակցության նկատմամբ լոյալություն է ցուցաբերել։ Ֆիդանի մոսկովյան այցից, երևի, հնարավոր կլինի կռահել, թե որքանո՞վ են կողմերը հավատարիմ «սիներգիայի սկզբունքին»։ Հայաստանի համար դա չափազանց սկզբուքային նշանակություն ունի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում