Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը նախատեսում է Մոսկվայում բանակցություններ վարել ՌԴ նախագահի օգնականներ Վլադիմիր Մեդինսկու և Իգոր Լևիտինի հետ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրը:
«Արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Ռուսաստան կատարած այցի շրջանակում այսօր բանակցություններ կվարի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Բանակցություններից հետո նախարար Ֆիդանը և նրա ռուս գործընկերը թուրքական ժամանակով 13.00-ին հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով»,— հայտնել է գործակալության զրուցակիցը:
«Բացի այդ, այսօր արտաքին գործերի նախարար Ֆիդանը բանակցություններ է պլանավորում Ռուսաստանի նախագահի օգնական Իգոր Լևիտինի և Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու հետ: Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը կհանդիպի նաև Ռուսաստանում բնակվող թուրք գործարարների հետ»,— հստակեցրել է գործակալության զրուցակիցը:








































