Արգենտինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին հաստատել է, որ հարձակվող Լիոնել Մեսսին կմասնակցի Իսլանդիայի դեմ ընկերական հանդիպմանը։
Մարզչի խոսքով՝ Մեսսիի խաղաժամանակը դեռ հստակ չէ․ «Մեսսին կխաղա, պարզապես չգիտեմ՝ որքան։ Դեռ պետք է խոսեմ նրա հետ մարզման ժամանակ, որպեսզի խուսափենք ցանկացած ռիսկից։ Վերջնական որոշում կկայացնենք, բայց նա սկզբունքորեն կխաղա», – ասել է Սկալոնին։
Հանդիպումը կկայանա հունիսի 10-ին։ Նշվում է, որ Մեսսին հավաքականին միանալուց առաջ ունեցել է մկանային վնասվածք։ Արգենտինայի հավաքականը, որը պաշտպանում է չեմպիոնի տիտղոսը, աշխարհի առաջնության խմբային փուլում հանդես կգա J խմբում՝ Ալժիրի, Ավստրիայի և Հորդանանի հետ։










































